ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հետ շարունակում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Դրա մասին տեղեկացնում է Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, գրում է РИА Новости-ն:
«Մենք բանակցում ենք երկու կողմերի հետ էլ և հենց որևէ արդյունքի հասնենք, առաջին իսկ հնարավորության դեպքում կհայտարարենք դրա մասին »,-ասել է Կոսյանչիչը։
Հարցին, թե ի՞նչ է նշանակում Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ադրբեջանական դառնա, ներկայացուցիչը պատասխանել է.
«Մենք չենք մեկնաբանում քաղաքական առաջնորդների առանձին հայտարարությունները»: