տուն Լուրեր Մոգերինին կոչ է արել ազատ արձակել Սավչենկոյին

Մոգերինին կոչ է արել ազատ արձակել Սավչենկոյին

105
0

-

Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, հաղորդում է BBC-ն:

«Սա արդեն դատական կամ քաղաքական հարց չէ. սա արդեն մարդկային կարեկցանքի հարց է: Նրա առողջական վիճակն արագորեն վատանում է, և մենք բոլորս վախենում ենք ծանր հետևանքներից», — ասել է Մոգերինին

Նա հիշեցրել է, որ Սավչենկոն կարող է ազատ արձակվել նաև համաձայն Մինսկի համաձայնագրերի:

Հիշեցնենք, որ Սավչենկոն  հացադուլ է հայտարարել երկու ռուս լրագրողի սպանության մեղադրանքով իր դեմ հարուցված գործով դատավարության ավարտին: Ռուսական դատարանի դատավորը Սավչենկոյին զրկել էր վերջին խոսքի իրավունքից: Սավչենկոն պահանջում է իրեն անհապաղ տեղափոխել Ուկրաինա: