տուն Լուրեր Մոգերինին և Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Մոգերինին և Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

118
0

177415_src

Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը և հետաքրքրված է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմամբ` հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, կարծիքներ փոխանակել դրանց հեռանկարների վերաբերյալ և իրենց հետաքրքրվածությունն արտահայտել դրանց զարգմացման ուղղությամբ` հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով, ինչպես նաև ընդգծել են էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունների մասին:
Ադրբեջանի ԱԳ նախարարը Եվրամիության բարձր ներկայացուցչին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակի մասին: Նա նշել է, որ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող «օկուպացիան»,  ինչպես նաև այդ պետության «ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը» վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության վերականգնմանը: Ադրբեջանը կողմ է սուբստանտիվ բանակցություններին, ընդգծել է Մամեդյարովը: