«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վիրահատության է ենթարկվել։ Բժիշկները հաջողությամբ վիրահատել են ֆուտբոլիստի ծունկը: Այս մասին տեղեկացնում է Sport-express.ru-ն։
31-ամյա խորվաթ մարզիկը բաց կթողնի 3-4 շաբաթ։ Մոդրիչը չի կարող մասնակցել Կոսովոյի և Ֆինլանդիայի ընտրանիների հետ առաջիկա հանդիպումներին, որոնք համապատասխանաբար կկայանան հոկտեմբերի 6-ին և 9-ին։