տուն Լուրեր Մոդա ա, չէ՞, ճանապարհները փակելով հարց լուծելը․ համայնքի ղեկավարը՝ գյուղացիներին

Մոդա ա, չէ՞, ճանապարհները փակելով հարց լուծելը․ համայնքի ղեկավարը՝ գյուղացիներին

127
0

Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը՝ պահանջելով վերանորոգել գյուղի ճանապարհները, քանի որ երթևեկելը գրեթե անհնար է։

Գյուղի բնակիչները բողոքում են, որ համայնքապետարանն իրենցից է պահանջում վերանորոգման գումարի 50 տոկոսը։

Araratnews.am-ը կապ հաստատեց համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ի՛նչ է կատարվում համայնքում։

Գրիգորյանը նշեց, որ ակցիան արդեն դադարեցրել են, և Էջմիածնի ճանապարհը բաց է․ «Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր եկել, համապատասխան բաժնի աշխատակիցներն էին եկել, ոստիկանությունը, ես ինքս այնտեղ եմ եղել։ Պայմանավորվել ենք, ժամանակ ենք վերցրել, որ հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, որ կարողանանք համայնքին պիտանի լինենք»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղի ճանապարհներն այնքան էլ վատ չեն․«Այնպես չէ, որ ճանապարհն անհնարին է անցնել, եսիմ ինչ դարուփոսեր չկան, ուղղակի գարնանային անձրևների ժամանակ մի քիչ վիճակը բարդացել ա»։

Վերջինս պնդեց, որ ակցիան ինքնաբուխ էր․ «Վերջին ժամանակները մոդա ա, չէ՞, ճանապարհները փակելով հարց լուծելը»։

Դիտարկմանը՝ մի՞թե բնակիչները միայն մոդայի միտումներին հետևելով դուրս կգային փողոց, չէ՞ որ նրանք պնդում են, որ ճանապարհ վերանորոգելու համար գումարի 50 տոկոսն իրենցից են պահանջում, համայնքի ղեկավարը նշեց, որ բնակիչները ո՛չ հարկերն են վճարում, ո՛չ էլ առաջարկվող ծրագրի հետ են համաձայնում․ «Դե բա ոնց ասեմ, եթե բնակիչը 500.000 հարկ է պարտք, ասում ես՝ հարկը բեր տուր, որ աշխատանք կատարենք, ասում է՝ չէ՛, ես հարկ չեմ տալի, բայց պահանջում է։ Բա դա մոդայիկ տենդե՞նց չի։ Հիմա մեր նոր իշխանությունները լավ սուբվենցիոն ծրագրեր ունի, ասում է՝ բերեք մի քիչ ես դնեմ, մի քիչ էլ դուք դրեք, հարցը լուծենք, ձեր համայնքը շենացնենք, բա դա վա՞տ բան է, որ չեն ուզում»,- եզրափակեց Գրիգորյանը։