տուն Լուրեր ՄՄ մտնելը կնպաստի ձկնարտադրությանն ու արտահանմանը

ՄՄ մտնելը կնպաստի ձկնարտադրությանն ու արտահանմանը

75
0


fish

Ձկնարտադրողների միության նախագահ Ափոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայկական ձկնարտադրության խնդիրների մասին: Բանախոսն իր խոսքում մասնավորապես նշեց.
«Այսօր մենք չունենք իշխան ու թառափ տեսակի բավական արտադրություն: Վերջին բնապահպանական միջոցառումներն այնպես արեցին, որ մեր իշխանի արտադրանքը բավականացնում է միայն ներքին սպառման համար: 2013թ համախառն արտահանումը մոտեցել է 2000 տոննային: Ներկայում չենք կարող ողջ տարվա ընթացքում եղած արտահանման թվերն ասել, սակայն պարզ է, որ իշխանի արտահանումը գերազանցում է թառափին: Ես մի շատ կարևոր փաստ ասեմ .եվրոպական երկրները ծանոթ չեն թառափին, սակայն հյուրասիրելուց հիացած են մնում: Մենք պետք է թառափի բրենդ ձևավորենք»,- նշեց բանախոսը:

Ափոյանն ասաց, որ Հայաստանի` Մաքսային միություն մտնելու արդյունքում հայ ձկնարտադրողները կշահեն, քանի որ մաքսային միությունը նոր շուկաներ կբացի մեր առաջ:Թեև Ռուսաստանը թառափ արտադրող երկիր է, սակայն մեր թառափը շատ ընդունելի է այդ շուկայում,-եզրափակեց բանախոսը: