Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված երրորդ անձը՝ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանը նույնպես հայտնաբերվել է: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վրաստանում եւ արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նրան ՀՀ-ին արտահանձնելու համար:
Գագիկ Ղեւոնդյանը սահմանը հատել էր հենց դեպքի օրը: Այս գործի շրջանակում ձերբակալվել է նաեւ նրա փեսան, ոստիկանության ծառայող 33-ամյա Մայիս Մկրտչյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: