Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,- գրել է նա: