տուն Լուրեր ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում...

ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի

113
0

Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու գործիքը նոր է մեր իրավական համակարգում, և կարծում եմ, որ սա հենց այն գործն է, որի համար անհրաժեշտ է նման բարձր կարծիք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով, ՄԻԵԴ-ից և ՎՀ-ից այս գործի վերաբերյալ լինելու է ընդամենը խորհրդատվական կարծիք, իսկ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է։

Հարցին՝ արդյոք ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելը կարո՞ղ է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործով քննությունը ընդհանուր իրավասության դատարանում, փաստաբանը պատասխանեց, որ այդ գործընթացը հիմք չէ գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կասեցնելու համար։

«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, գործի քննությունը վերսկսված է, և այն պետք է վերսկսվի ընդհանուր իրավասության դատարանում։ Միակ ձգձգող հանգամանքը պարոն Դանիելյանի աշխատակազմն է, որը գործի նյութերը չի տրամադրել ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հնարավորություն լինի շարունակել», — ասաց փաստաբանը։