տուն Քաղաքական Միջազգային ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պատժել է թալիշական թերթի խմբագրի իրավունքները խախտելու համար

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պատժել է թալիշական թերթի խմբագրի իրավունքները խախտելու համար

71
0

miedՄարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է թալիշական «Թոլըշի սադո» թերթի Ադրբեջանում բանտարկված խմբագիր Հիլալ Մամեդովի բողոքի վերաբերյալ որոշումը, որում ճանաչել է ՄԻԵԴ երաշխավորված թիվ 3 հոդվածով (խոշտանգումների արգելք) նրա իրավունքների խախտման փաստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ որոշման մեջ նշվում է, որ 2012 թվականին կալանավորված Մամեդովը ձերբակալության եւ ոստիկանական վարչություն տարվելու ժամանակ բռնության է ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանի կողմից. նրանք վիրավորել են Մամեդովի ազգային պատկանելիությունը:

Դատարանը վճռել է, որ 3-րդ հոդվածը Մամեդովի նկատմամբ երկու անգամ խախտվել է. նա խոշտանգումների է ենթարկվել, եւ նրա բողոքները չեն հետաքննվել:

Դատարանը որոշել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է Մամեդովին հասցրած բարոյական վնասի համար 13 հազար եվրո փոխհատուցում վճարի, եւ եւս 2500 եվրո` դատարանի ծախսերի համար:

Հիլալ Մամեդովը ձերբակալվել էր Youtube -ում «Ты, кто такой давай до свиданияե հայտնի տեսանյութի տեղադրվելուց մի քանի օր հետո: Այդ առնչությամբ Մամեդովը մեկնաբանել է, որ մեկ հոլովակով նա ավելի է փառաբանել Ադրբեջանը, քան իշխանությունները, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել «Եվրատեսիլ» մրցույթը Բաքվում անցկացնելու վրա:

Հիլալ Մամեդովը 2013 թվականի սեպտեմբերի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից «թմրանյութերի առեւտրի, պետական դավաճանության եւ ազգամիջյան երկպառակություն բորբոքելու» մեղադրանքներով դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման: