Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում չի տեսնում, հաղորդում է Vesti.ru-ն:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինայի վարչապետ այս փուլում պետք այն մարդը լինի, ով առաջին հերթին, լավ է հասկանում ֆինանսական հարցերը, ու մանրամասն կարողանում է կողմնորոշվել այդ համակարգում և բացի այդ, պետք է կարգին մեկը լինի…ես պարզապես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք ինձանից լավ են այդ հարցերն ու շատ այլ բաներ հասկանում»:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Պորոշենկոյի կայքում Սահակաշվիլուն վարչապետ նշանակելու հարցով ստորագրահավաք էր կազմակերպվել: Դրան 90 օր է հատկացվել: Ներկայում 4383 մարդ դրական է արտահայտվել նրա նշանակմանը: