Հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանի եւ նրա կնոջ Վիկտորjայի ամուսնությունը համարվում է ռուսական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը, սակայն համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ միությունում ամեն ինչ չէ, որ իդեալական է, և իբր Գալուստյանին վերջերս նկատել էին այլ կնոջ հետ:
Աղմուկին անմիջապես արձագանքել է Գալուստյանի ներկայացուցիչը։ Նա անհանգստացած երկրպագուներին հավաստիացրել է, որ ամուսնալուծություն չի ծրագրվում, որ Միխայիլի ու նրա կնոջ մոտ ամեն ինչ կարգին է։ Սակայն համացանցի օգտատերերին դա չի համոզել, նրանք սկսել են արտիստի պահվածքի վերաբերյալ ոչ հաճելի փաստեր փորփրել։
Ի վերջո, հումորիստը ստիպված է եղել Instagram-ի միջոցով անձամբ դիմել երկրպագուիներին։ Նա տեսանյութ է հրապարակել, որում կտրականապես հերքել է ամուսնալուծության մասին լուրը։ «Պատասխանատու եմ նրա համար, ինչ ասում եմ։ Բայց չեմ կարող պատասխանատվություն կրել նրա համար, ինչ դուք մտածում եք»,- Instagram-ում գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ