տուն Լուրեր Միտինգները գնալով կլինեն ավելի ագրեսիվ, ավելի պահանջատեր և հոկտեմբերի 10-ին շատ ավելի...

Միտինգները գնալով կլինեն ավելի ագրեսիվ, ավելի պահանջատեր և հոկտեմբերի 10-ին շատ ավելի բարձր նոտաներ կլինեն. Արամ Մանուկյան

101
0

Aram-Manukyan12-e1351887034315

Եթե հիշում եք, մենք այսպիսի բան հայտարարեցինք, որ գնում ենք մարզեր ճշտելու ժողովրդի տրամադրությունները, ցակությունները, պատրաստակամությունները և իսկապես օր օրի հանդիպումներից զարգանում է ավելի շատ իշխանափոխության ցանկություն:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամվոր Արամ Մանուկյանըˋ անդրադառնալով եռյակի մարզային հանրահավաքներին:

«Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թիմը ավելի է  նպաստում այդ ցանկության արագացմանը, քան մենք ենք անում: Վերջին քառօրյան երեք խնդիր էր դրել, որից երեքն էլ մերժվեց: Մեր առաջարկները այս քառօրյայի ընթացքւոմ  երեքն էլ մերժվեց, այսնիքն մենք մինուս ենք ստացել: Միտինգները գնալով կլինեն ավելի ագրեսիվ, ավելի պահանջատեր և հոկտեմբերի 10-ին շատ ավելի բարձր նոտաներ կլինեն»,-ասաց Մանուկյանը: