տուն Լուրեր «Միսս Թուրքիան» դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

«Միսս Թուրքիան» դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

101
0

f7a33e15627a2cd1a1aae41fd944cf16__1920x

Թուրքական դատարանը «Միսս Թուրքիային» դատապարտել է 14 ամսվա պայմանական ազատազրկման` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն:

2006թ.-ին Թուրքիայի գեղեցկության մրցույթում հաղթած 27-ամյա Մերվե Բյույուքսարաչը 2014թ. Instagram-ի իր էջում տարածել էր «Ցեղապետի պոեմը» անունով հիմներգը, որում ծաղրի է ենթարկվում թուրքական պետական հիմներգը և երկրի նախագահը:

Դատարանը որոշել է, որ 14 ամսվա պայմանական ազատազրկումը կվերածվի իրական ազատազրկման, եթե գեղեցկուհին ևս մեկ անգամ հանդգնի վիրավորել երկրի ղեկավարին: