Շաբաթ օրը Լաթար ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ռեփեր Միշոյի եւ ամերիկաբնակ Սոնայի հարսանեկան արարողությունը: Այս պահի դրությամբ նորապսակները հարսանեկան լուսանկարներ չեն հրապարակել, սակայն վերջիններիս ընկերների մոտ երևացող լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառումը շատ ուրախ է անցել: Հարսանիքին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաեւ Սոնայի ամերիկացի ընկերները:
Երեկոյի թերեւս ամենահետաքրքիր հարցն այն էր, թե արդյոք Միշոյի կյանքի կարեւորագույն միջոցառմանը ներկա կգտնվի նաեւ նրա վաղեմի ընկերը` ՀՏ Հայկոն: Լուսանկարներից պարզ դարձավ, որ ռեփերների միջեւ առաջացած թշնամանքն անցյալում է: Հայկոն նույնպես մասնակցում էր խնջույքին: