տուն Լուրեր Միշել Օբաման հրաժարվել է ինքն իրեն կրկնօրինակել The Simpsons մուլտֆիլմում

Միշել Օբաման հրաժարվել է ինքն իրեն կրկնօրինակել The Simpsons մուլտֆիլմում

95
0

404a7a3081b8472dd7271cea5792d6778b600846

The Simpsons մուլտֆիլմի պրոդյուսեր Ջեյմս Բրուքսը պատմել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային սերիալ հրավիրելու  իր փորձերի մասին` գրում է Time-ը:

«Մենք փորձեցինք ներգրավել նրան The Simpsons սերիալում, բայց չհաջողվեց»,-հայտարարել է Բրուքսը` խոսելով ԱՄՆ-ի նախագահի կնոջ մասին:

Այդուհանդերձ, Միշել Օբաման հայտնվել է սերիալում, սակայն նրան հնչյունավորել է դերասանուհի Անժելա Բասեթը: Այս հերոսուհուն կարող եք տեսնել The Simpsons մուլտֆիլմի 21-րդ  եթերաշրջանի 15-րդ դրվագում: