Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման աջակցություն է հայտնել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ անվանելով նրան պետության նախագահ դառնալու միակ արժանի թեկնածուն` հաղորդել է CNBC-ն։
«Կա միայն մեկ մարդ, ում ես վստահում եմ, և ով նախագահ դառնալու որակներ ունի։ Նա Հիլարի Քլինթոնն է»,- ասել է Միշել Օբաման։
Առաջին տիկինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի կամային որակները, շեշտելով, որ Քլինթոնն արտահայտում է ամերիկացի ժողովրդի բնավորությունը։