տուն Լուրեր ՄԻՊ Թաթոյանի անտեղյակությունը (տեսանյութ)

ՄԻՊ Թաթոյանի անտեղյակությունը (տեսանյութ)

97
0

tatoyan

Եթե Վարդգես Գասպարին ազատ է արձակվել, դա չի նշանակում, որ նրա բողոքների մասին մոռանալու են, այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ  Արման Թաթոյանն

Նրա  խոսքով՝ ուսումնասիրվում են Գասպարիի կալանքի պայմանները, հնարավոր դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունները։ Դատախազի հրամանով քրեական հետապնդման կետով վարույթ է հարուցվել։ Օմբուդսմենի աշխատակազմը Արդարադատության նախարարությունից արդեն ստացել է բացատրությունների մի մասը՝ նրա կալանքի ժամանակ հանդիպումների արգելքի մասին։ Բացատրությունները հրապարակվել են։ «Մենք շարունակում ենք աշխատել իրավապահների հետ ու նրանցից պատասխան ենք սպասում»,- ասաց Թաթոյանը։

Հարցին, թե ի վերջո, պարզեցի՞ք` Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե` ոչ, Թաթոյանը  պատասխանեց.«Դրանք քննարկման փուլում են, և այն հայտարարությունները, որ ես արել եմ Ազգային ժողովում, բնականաբար, ուժի մեջ են: Դրա համար ես ընտրվելուց առաջ ազնվորեն ձեզանից էլ խնդրեցի ժամանակ, որ ես ծանոթանամ: Կարծում եմ` ընթացքում դեռ այս հարցերը քննարկելու առիթ կլինի»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: