տուն Լուրեր ՄԻՊ ոլորտին տրամադրվող միջոցները նվազել են

ՄԻՊ ոլորտին տրամադրվող միջոցները նվազել են

104
0

MIP

Ազգային ժողովում շարունակվում են «2014թ-ի պետական բյուջեի կատարման մասին»  քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ  ՄԻՊ ոլորտին նախորդ տարվա ընթացքում տրամադրվել է 231 մլն դրամի ընդհանուր բյուջե, որը, սակայն , չի կարող բնութագրել ՄԻՊ-ի աշխատանքների որակական մասը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ պարոն Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե վերջին տարիներին ի՞նչ դինամիկա է գրանցվել` ՄԻՊ ոլորտին տրամադրվող միջոցների հետ կապված ու կա՞  արդյոք վիճակագրություն:

Գլխավոր գանձապետն էլ հայտնեց, որ ունի 2013թ-ի տվյալներ, ըստ որոնց,  2014թ-ին ավելի պակաս միջոցներ են հատկացվել նշված ոլորտին: Իսկ թե ինչով է պայմանավորված, գլխավոր գանձապետը դժվարացավ ասել: