Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց ու տեղեկացրեց, թե բյուջեից տրամադրված միջոցներն ինչպես են ծախսվել: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվեց նաև տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները:
« Մարզային երեք գրասենյակներ են բացվել անցած տարվա ընթացքում, ունենք17 աշխատող, որից 6-ըˋ մարզերում, 11-ըˋ մայրաքաղաքում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանն ու ավելացրեց.- «Ունեցել ենք նաև տեղեկատվական կապրերի համար բյուջե, որի համար ստացել ենք 25 մլն դրամ, այս դեպքում, միանշանակ, կարող եմ ասելˋ գումարը շատ սահմանափակ է»:
Կարեն Անդրեասյանը նշեց նաև, որ պետությունից ավելի շատ միջոցներ տրամադրվել է, չեն ուզել և չեն պատրաստվում ուզել, սակայն դա չի նշանակումˋ անհրաժեշտությունը չկա. «Պարզապես մենք հասկանում ենք, որ պետությունն ու բազմաթիվ այլ ոլորոտներ ևս շատ կարիքներ ունեն»:
Մարդու իրավունքների պաշտպանը մի բան ևս շեշտեցˋ իրենք հրաժարվում են տարբեր դրամաշնորհներից:
«Ես հրաժարվել եմ դրամաշնորհներից, քանզի այն շահարակումների առիթ է տալիս։ Բայց ՄԻՊ-ը համագործակցում է բազմաթիվ ՀԿ-ներ հետ, որոնց առաքելության մեջ մտնում է աշխատել դրամաշանորհներով, նրանք հայթայթում են տարբեր ռեսուրսներ, ու քանզի մեր նպատակը համապատասխանում է, նրանք ապահովում են նյութականը, իսկ մենք ստանում ենք արդյուքները։ Կարծում եմ ՝ համագարծակացության առավելություններից է նաև այն, որ մրցակացություն չի լինում ՀԿ-ների և ՄԻՊ-ի միջև»,- ասաց պարոն Անդրեասյանը: