տուն Լուրեր ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

110
0

52

Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան:Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

Դեսպան Պ. Սվիտալսկին կարևորել է իրավունքների և ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը ինչպես նաև պատրաստակամություն հայտնել իրականացնել ծրագրեր երկկողմ համագործակցության շրջանակներում:

Արման Թաթոյանը ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Եվրոպական միության պատվիրակության դերը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: