ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով այսօր կրկին ձևավորվել է աշխատանքային խումբ, եւ այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը:
«Նկատի ունենալով երեկ տարածված լուրերն ազատազրկվածների նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր կրկին այցելել են ՔԿՀ երեկվա իրադարձությունների վերաբերյալ առավել օբյեկտիվ և բազմակողմանի պատկեր կազմելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես արդեն նշել ենք, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշելով, որ ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա, քարուքանդ արել խցերը:
Ավելի վաղ մեր զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հերքեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա: