ԱՊՀ Միջխորհրդարանական Ասամբլեայի տեղեկատվության, կապի, մշակույթի, սպորտի, տուրիզմի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր՝ մարտի 9-ին, մեկնել է Բելառուսի հանրապետության մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պետք է հանդես գա երկու զեկույցներով:
Պատգամավորի գրասենյակից հայտնում են, որ Տիգրան Ուրիխանյանը մասնակցելու է նաև մի շարք մոդելային օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին: