Մինսկում կայացել է Ուկրաինայի կենտրոնական իշխանութոյւնների, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ռուսամետ գրոհայինների ղեկավարների մասնակցությամբ կոնտակտային խմբի նիստ, որի ժամանակ ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։
Մասնավորապես, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվել է շփման գծից առնվազն 15 կմ հեռավորության պահել ծանր զինտեխնիկան, եթե զինտեխնիկան գտնվում են շփման գծի մոտ, ապա մեկ օրվա ընթացքում հետ քաշել դրանք։ Ստորագրված հուշագրի մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուրման, ով բանակցություններում ներկայացնում է Ուկրաինայի կենտրոնական իշխանություններին։