Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ուղղությամբ, հայտնում է minval.az-ը:
Նրա խոսքերով՝ Մինսկի խմբի համանախագահները փորձում են շարունակել բանակցային գործընթացը։ Դեսպանն անդրադարձել է նաև Caspian Oil & Gas 23-րդ միջազգային ցուցահանդեսին ԱՄՆ-ի մասնակցությանը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 20 տարի։ Սեկուտայի խոսքով՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի ուժեղ գործընկերն է։