Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրիեն ներկա կլինի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի բացմանը, որը կայանալու է հունիսի 12-ին: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նա նաև նշել է, որ մյուս երկու համանախագահները նույնպես հրավեր են ստացել մասնակցելու այդ միջոցառմանը: Հիշեցնենք, որ եվրոպական մոտ 20 երկրի ղեկավարներ հաստատաել են իրենց մասնակցությունը Խաղերի բացմանը:
Եվրոպական խաղերը կանցնեն Բաքվում հունիսի 12-28-ը: Հայաստանից այդ միջացառմանը կմասնակցի մոտ 20 մարզիկ: