տուն Քաղաքական Միջազգային Մինսկի համաձայնագրի կետերը պետք է իրագործվեն մինչև տարեվերջ. Ուկրաինայի ԱԳՆ

Մինսկի համաձայնագրի կետերը պետք է իրագործվեն մինչև տարեվերջ. Ուկրաինայի ԱԳՆ

145
0

mulina-3

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրի կետերը պետք է իրագործվեն մինչև տարեվերջ, հայտնում է RIA Novosti-ն:

«Մեզ միանշանակ օգտակար չէ Մինսկի համաձայնագրի կետերի ձգձգումը, դրանք պետք է ի կատար ածել մինչև այս տարվա վերջ: Ոչ ոքի համար ցանկալի չէ  Դոնբասի ժողովրդի չարչարանքների երկարաձգելը», — ասել է նախարարը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի համաձայնագրի կետերի իրագործումը կարող է չավարտվել մինչև տարեվերջ: