Քիչ առաջ Մինսկում աշխատող լրագրողները հայտնել են, որ նորմանդական քառյակը համաձայնեցրել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համաձայնագիրը։ Այն փոխանցվել է կոնտակտային խմբին, որը մի քանի օր շարունակ աշխատել էր Մինսկում։
Բանակցությունների վայր են ժամանել նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավար Իգոր Պլոտնիցկին ու Ալեքսանդր Զախարչենկոն։ Առայժմ հայտնի չէ, թե նրանց ինչ դերակատարություն է վերապահված այստեղ։
Հայտնի չէ նաև, թե երբ է ստորագրվելու համաձայնագիրը։ Քիչ հավանական է, որ Պուտինի համաձայնության դեպքում անջատողականների առաջնորդները մերժեն համաձայնեցված նախագիծը։