տուն Քաղաքական Միջազգային Մինչև տարվա վերջ ԵՏՄ անդամ երկրների թիմը կարող է ավելանալ ևս մեկով....

Մինչև տարվա վերջ ԵՏՄ անդամ երկրների թիմը կարող է ավելանալ ևս մեկով. Նազարբաև

65
0

01>G89

Կազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին հաջորդած կարծիքների փոխանակման ժամանակ հույս է հայտնել, որ Ղրղզստանը մինչև 2015թ.-ի ավարտը ևս կմիանա ԵՏՄ-ին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

«Առայժմ հմաձայնագիրը վավերացրել է միայն 3 երկիր՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, սակայն դռները բաց են», — նշել է ղազախ առաջնորդը:

Նազարբաևի խոսքերով՝ միության անդամների շրջանում Ղրղզստանի անդամակցության շուրջ տարաձայնություններ չկան, իսկ օրենսդրությունների համապատասխանեցման աշխատանքներն ընթանում են ըստ «ճանապարհային քարտեզի»:

Հիշեցնենք, որ այսօր Մինսկում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։