տուն Սպորտ Մինչև հիմա էլ ձգտում եմ մյուսներից 10 գլուխ բարձր լինել․ Իբրահիմովիչ

Մինչև հիմա էլ ձգտում եմ մյուսներից 10 գլուխ բարձր լինել․ Իբրահիմովիչ

60
0

1895530127180482796901121-126050

ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ, չնայած բազմաթիվ տիտղոսներին, ինքը չի կորցրել ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Հոկտեմբերի 3-ին լրացել է 33-ամյա Իբրահիմովիչի ծննդյան օրը։ Կարիերայի ընթացքում նա 11 անգամ դարձել է Հոլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի չեմպիոն։

«Ոչ ոք չէր հավատում, որ ես կարող եմ հաջողության հասնել։ Ռազենգարդից դուրս եկած սովորական պանկը չէր կարող նման ուղի անցնել։ Բոլորն ասում էին՝ որ գլուխ չեմ հանի։ Սակայն ես ունեի մի երազանք՝ և արդյունքում հայտնվեցի այնտեղ, ուր հիմա եմ։ Ես միշտ հաղթանակների հանդեպ քաղց եմ ունեցել։ Եթե սկսեմ թուլանալ և կորցնել մոտիվացիան, ապա ժամանակն է ավարտել կարիերան։ Ես մինչև հիմա էլ կարծում եմ, որ պետք է անեմ այն, ինչ անում են մյուս ֆուտբոլիստները, բայց լինեմ 10 գլուխ բարձր , — ասել է Իբրահիմովիչը։ Այս մասին գրում է The Guardian-ը։