տուն Սպորտ Մինչև չասեն, չեմ հեռանալու․ Յուրգեն Կլոպն իր հնարավոր հրաժարականի մասին

Մինչև չասեն, չեմ հեռանալու․ Յուրգեն Կլոպն իր հնարավոր հրաժարականի մասին

116
0

media_xll_7312972

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է լքել թիմը։ 13 տուրից հետո Հենրիխ Մխիթարյանի թիմը բունդեսլիգայում զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

«Հասկանում եմ, թե ինչու են լրագրողները նման կերպ մտածում, սակայն ես ինձ մեղավոր եմ զգում այս իրավիճակի համար։ Եթե ամբողջ խնդիրը հաջողության պակասի մեջ է, և մարզչի փոփոխությունը դրան կօգնի, ապա ասեք դրա մասին, և ես կհեռանամ։

Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Եվ քանի դեռ ոչ ոք ինձ չի մոտեցել և ասել՝ մենք ունենք թեկնածու, ով այս գործն ավելի լավ կանի՝ ես չեմ գնա։ Շատ մեծ է պատասխանատվությունը, որպեսզի փախչեմ, քանի դեռ չկա ավելի լավ լուծում», — ասել է նա։