տուն Քաղաքական Միջազգային Մինչև 2050 թվականը վտանգավոր բակտերիաները կխլեն մինչև 100 մլն կյանք

Մինչև 2050 թվականը վտանգավոր բակտերիաները կխլեն մինչև 100 մլն կյանք

89
0

182

Հակաբորբոքային դեղամիջոցների նկատմամբ կայուն բակտերիաները մինչև 2050 թվականը տարեկան կսպանեն մինչև 10 մլն մարդ։ Նման կարծիք են հայտնել բրիտանացի մասնագետները։

Նրանց կարծիքով՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա 21-րդ դարի կեսին մարդիկ ավելի շատ են մահանալու մանրէներից, քան քաղցկեղից։ Ներկայում նման մանրէները խլում են տարեկան մինչև 700 հազար կյանք։

Տնտեսագետ Ջին Օ՛Նիլը կարծում է, որ նոր մարտահրավերին դիմակայելու համար համաշխարհային տնտեսությոնը պետք է ծախսի մինչև 100 տրլն դոլար։