տուն Լուրեր Մինչև 2023 թթ. դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն ենք ունենալու

Մինչև 2023 թթ. դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն ենք ունենալու

144
0

Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու: Վարչապետի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ մինչև 2023 թթ. դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն ենք ունենալու:

«Դասագրքերի առումով մի փոփոխություն ենք արել՝ թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար: Այս առումով պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ գրքերի գնի վրա դա չի ազդի:

Հարությունյանը շեշտեց՝ բոլոր դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:

«Մենք հիմա ցուցանականեր ենք փակցնում QR կոդով, որով աշակերտը իր հեռախոսի մեջ կարող է ունենալ դասագիրքը և օգտվել դրանից»,- ասաց Հարությունյանը: