Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:
Այս առնչությամբ, ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը, ներառյալ` մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»:
Այս տարվա կիսամյակի ցուցանիշով Հայաստան է ներկուծվել ավելի քան 70000 ավոտմեքենա։ 2018թ-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Այս մեծաքանակ ներմուծումները, նշում են ՊԵԿ-ից, պայմանավորված են 2020 թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով: