տուն Լուրեր Մինչ այստեղ գալը, ես անգամ չէի լսել Հայաստանի մասին. UWC-ի մալայզիացի սան

Մինչ այստեղ գալը, ես անգամ չէի լսել Հայաստանի մասին. UWC-ի մալայզիացի սան

116
0

 

jh

2014թ. օգոստոսին աշխարհի բոլոր մայրցամաքներից եկած 96 պատանիների առջև իր դռները բացեց UWC Դլիջանը: Դիմելով UWC կրթական ցանց` 15-17 տարեկան պատանիներն ուղևորվում են ցանցի դպրոցներից մեկը: Հայաստան գալուց առաջ, շատերի համար, անգամ Հայաստանի անունն էր անծանոթ:

Թինան UWC է եկել սովորելու Մալայզիայից: Դիմելով UWC կրթական ցանց` պատահականության սկզբունքով որոշվել է, որ նա պետք է սովորի Հայաստանում:

«Մինչ այստեղ գալը, ես անգամ չէի լսել Հայաստանի մասին: Հիմա արդեն ցնցված եմ այսքան հյուրընկալ ու գեղեցիկ վայրում ուսանելու համար»,- ասում է նա:

Նշենք, որ UWC Դլիջանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին` ՀՀ նախագահի մասնակցությամբ: