ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարին նշեց, որ գործընթացը շարունակվում է, եւ հաջորդ շաբաթ կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները: «Հաջորդ շաբաթ զեկույցը կլինի եւ կիմանանք»,- ասաց Մինասյանը, հավելելով, որ այսօր Կառավարության նիստում արդեն իսկ ներկայացրել է, թե որ ոլորտներում են իրականացվել ուսումնասիրությունները: