ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը նշանակվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Մինասյանը:
Հարցին, թե արդեն հստա՞կ է, որ ՀՅԴ-ն պահպանելու է իր նախարարական երեք պորտֆելները նոր կառավարությունում, Մինասյանն ասաց, թե Սահմանադրությամբ սահմանված ժամկետ կա, եւ այդ ընթացքում էլ կձեւավորվի նոր կառավարությունը:
Մենաշնորհների դեմ պայքարը շարունակական կլինի: «Եթե լինեմ կառավարության կազմում, նույն լիազորություններում դուք կտեսնեք»,- ասաց Մինասյանը: Նրա խոսքով` գերատեսչությունների հստակ բաժանում պետք է լինի:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: