տուն Լուրեր Մինասյանը՝ Աբրահամյանի հանձնարարականի եւ գազի գնի նվազման մասին

Մինասյանը՝ Աբրահամյանի հանձնարարականի եւ գազի գնի նվազման մասին

126
0

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տեղյակ չէ, թե գազի գինը սպառողների համար երբ կնվազի և ինչ գին է սահմանվելու: «Սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովինն է: Այս պահին ինձ հայտնի չէ նման դիմումի կամ ինքնուրույն վարույթի առկայություն»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ տեղյակ չէ՝ սահմանին գազի նվազեցման համաձայնագիրն ուժի մեջ մտել է, թե ոչ: Aնդրադառնալով վարչապետի հանձնարակականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է:

«Հիմա ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: