տուն Քաղաքական Միջազգային Միլլերը Ուկրաինային գազի եվրոպական գին է խոստացել

Միլլերը Ուկրաինային գազի եվրոպական գին է խոստացել

67
0

Inside DTEK Holdings BV Thermal Energy Plant«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Ուկրաինային գազի մատակարարումը` նշելով, որ դրա համար ընդամենը փող է պետք, որն Ուկրաինան չունի: Նա նաեւ խոստացել է, որ Ուկրաինայի համար ռուսական գազի գինը եվրոպական շուկայում ամբողջությամբ մրցունակ կլինի:

Միլլերը պատմել է, որ Ուկրաինայի համար գազի վերջնական գինը 2015 թվի չորրորդ եռամսյակում կարող է իջնել մեկ խորանարդ մետրի դիմաց 35 դոլարով:

«Գնի պայմանագրային բանաձեւը կապ ունի նավթի գնի հետ: Մենք նավթի գնի նվազեցման միտում ենք տեսնում, եւ գազի գինը պայմանագրով, առանց զեղչի, չորրորդ եռամսյակում կարող է լինել 35 դոլարով պակաս, քան երրորդ եռամսյակում», պատմել է Միլլերը, փոխանցում է Gazeta.ru-ն: