տուն Քաղաքական Միջազգային Միլիարդատերը եթերում խոստովանել է սպանությունները

Միլիարդատերը եթերում խոստովանել է սպանությունները

102
0

robert_darst

Ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Դարսթը, ով կիրակի օրը ձերբակալվել էր սպանության կասկածանքով, ինքնախոստովանական ելույթով է հանդես եկել HBO հեռուստաալիքի եթերում ցուցադրված վավերագրական ֆիլմի վերջին սերիայում։

«Ահա և վերջ։ Քեզ ձերբակալեցին։ Ի՞նչ արեցի․․․ Սպանեցի բոլորին», — ասել է Դարսթը, ում խոսքերը ձայնագրվել էին ռեժիսորի կողմից, և թեպետ դրանք նախատեսված չէին եղել եթերի համար, այնուամենայնիվ, ինքնախոստովանությունը ցուցադրվել է եթերում։

Դարթսի եղբայրը գոհունակություն է հայտնել ձերբակալության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա պատասխանատվություն կկրի այն ամենի համար, ինչ արել է։ 4 միլիարդ դոլարի կարողություն ունեցող Դարթսը ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել է 1980 թվականին՝ իր կնոջ անհետացումից հետո, քանի որ ամուսինների միջև այն ժամանակ լարված հարաբերություններ են եղել։ Սակայն դատարանը նրա մեղքը չէր ապացուցել։

2002 թվականին միլիարդատերը սպանել էր հարևանին, այնուհետև մասնատել էր նրա դին։ Փաստաբաններին հաջողվել էր ապացուցել, որ Դարթսը դա արել է ինքնապաշտպանութոյւնից ելնելով։