տուն Քաղաքական Միջազգային Միլիարդ տոկոսով դեմոկրատը

Միլիարդ տոկոսով դեմոկրատը

73
0

ramzan_kadirov1Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել Է, որ ինքը «միլիարդ տոկոսով դեմոկրատ Է», քանի որ գիտի, թե ինչ են ցանկանում հանրապետության բնակիչները, իսկ թե որտեղ Է դեմոկրատիան, միշտ պետք Է ժողովրդից հարցնել:

«Չգիտես ինչու՝ այն դեմոկրատները, ովքեր Նոբելյան մրցանակներ են ստանում, միլիոնավոր մարդկանց են սպանում: Հիշեք Սիրիան, Լիբիան, Եգիպտոսը, Ուկրաինան, Վրաստանը: Նրանք ավերում են ամբողջ պետություններ եւ լկտիաբար խաբում են: Որտե՞ղ Է դեմոկրատիան»,-ասել Է Քադիրովը «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ դեմոկրատիա բառի Էությունը հասկանալու համար անհրաժեշտ Է առաջնորդվել ժողովրդի կարծիքով: «Նրանց տրվող բոլոր մրցանակները վաղուց պետք Է բերեին ու ինձ տային, ես դեմոկրատ եմ ավելի քան միլիարդ տոկոսով: Միշտ պետք Է ժողովրդին հարցնել, թե որտեղ Է դեմոկրատիան: Ես գիտեմ՝ ինչ Է ցանկանում իմ ժողովուրդը, եւ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր խախտում են անդորրը»,-ասել Է Չեչնիայի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: