Ֆրանսիական «Նիս» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է իտալական «Միլան» ակումբից իր հեռանալու պատճառների մասին. գրում է BBC-ն:
«Ես ինձ այնքան էլ լավ չէի զգում «Միլանում»: Ես գրեթե ոչինչ չէի անում: Ակումբում ամեն ինչ խճճված էր, միակ անփոփոխը ակումբի փոխնախագահն էր՝ Ադրիանո Գալիանին»,- ասել է ֆուտբոլիստը: