Armsport.am-ը գրում է.
«Սամպդորիայի» հարձակվող Գրեգորե Դեֆրելը գոլ է խփել Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Միլանի» դեմ կայանալիք խաղի 33-րդ վայրկյանին:
Դեֆրելը ճնշում է գործադրել մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի նկատմամբ՝ ստիպելով վերջինիս սխալվել:
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Միլանը» վերջին 15 տարիների ընթացքում Ա Սերիայի ամենաարագ գոլն է բաց թողել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: