Իտալական «Միլանը» հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Միլանյան ակումբի սպորտային տնօերն Լեոնարդոն փոխարինող է փնտրում վնասվածքներ ստացած Ջակոմո Բոնավենտուրային և Լուկաս Բիգլիային. հայտնում է Goonernews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հավանում է Մխիթարյանի խաղը: Հաղորդվում է, որ «ռոսոներիները» ցանկանում են վարձակալել Մխիթարյանին՝ մրցաշրջանի ավարտից հետո լրիվ տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությամբ: