Միլանյան Սֆորցա ամրոցի դղյակներից մեկում, որը պատկանել է Միլանի հզոր կառավարիչներին, տեղի է ունեցել իտալացի գրող, փիլիսոփա, պրոֆեսոր, սեմիոտիկ Ումբերտո Էկոյի քաղաքացիական հոգեհանգիստը: Նա մահացել է փետրվարի 19-ին, 84 տարեկանում` քաղցկեղից, որի դեմ երկու տարի պայքարում էր:
Հարյուրավոր ընկերներ էին եկել հրաժեշտ տալու ХХ դարի մտածողին: Պաշտոնական անձանց թվում էր մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին, կրթության համալսարանների եւ գիտական հետազոտությունների գործերով նախարար Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաեւ Միլանի քաղաքապետ Ջուլիո Պիզապիան եւ Թուրինի քաղաքապետ Պյեռո Ֆասինոն: Էկոն Միլանում է ապրել կյանքի մեծ մասը եւ սովորել է իր հարազատ Պյեմոնտի շրջանի վարչական կենտրոն Թուրինի համալսարանում: Բնականաբար, Բոլոնիայից Էկոյին հարգանքի տուրք մատուցելու էին եկել աշխարհի հնագույն համալսարանի ներկայացուցիչները, որում նա ավելի քան 40 տարի դասավանդել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: