տուն Քաղաքական Միջազգային Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերն առաջին երեխան են ունեցել

Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերն առաջին երեխան են ունեցել

108
0

SPL742587_027

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը առաջին անգամ ծնող են դարձել։ Նախօրեին Կունիսը դուստր է ունեցել։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում կատարելով ընտանիքի ներկայացուցչին։

Կունիսին հիվանդանոց տեղափոխել են երեքշաբթի առավոտյան։ Առայժմ չի նշվում, թե ինչպես են անվանակոչել նորածնին։

31-ամյա Կունիսի համար սա առաջին երեխան է։ Իսկ 36-ամյա Էշթոնը երկար ժամանակ իր նախկին կնոջ՝ Դեմի Մուրի երեք երեխաների խորթ հայրն էր։