տուն Լուրեր Միքայել Միքայելյանը չհաղթահարեց արագավազքի որակավորման փուլը

Միքայել Միքայելյանը չհաղթահարեց արագավազքի որակավորման փուլը

53
0

578

Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ դահուկորդ Միքայել Միքայելյանը չհաղթահարեց սպրինտի որակավորման փուլը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Տղամարդկանց 1400 մետր արագավազքին մասնակցում էին 48 դահուկորդ: Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մեկնարկեց 28 համարի ներքո և նշված տարածությունը հաղթահարեց 3 րոպե 16 վայրկյանում, առաջատարին զիջելով 20 վայրկյան:

Միքայելյանը որակավորման փուլում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը:

Հայ դահուկորդի հաջորդ մեկնարկը կլինի փետրվարի 18-ին: