տուն Լուրեր Միքայել Մելքումյանը վերլուծում է արտաժույթի շուկայի խառնաշփոթը

Միքայել Մելքումյանը վերլուծում է արտաժույթի շուկայի խառնաշփոթը

124
0

25d1151fa6c5357dbf9dd19227a0dd73

Մենք պետք է բարձրացնենք մեր պետության տնտեսության իմունիտետը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«ԿԲ նախագահը կարող էր ընդունել այդ որոշումը մեկ օր առաջ և ավելի լավ կլիներ: Պետք է վստահության միջանցք ստեղծես, դու թող դոլարը վաճառվի, բայց մենք տեսանք, որ պիկ ունեցանք: Եվ պիկը համընկավ ԱԺ նիստի և ԿԲ նախագահի ասուլիսի հետ, երբ թույլ տվեցին կարգավորել, կարելի էր մեկ օր առաջ անել: Շուկան երբեք չի կանգնում՝ ցնցում կա, թե չկա: Կյանքը շարունակվում  է, և մենք պետք է հակաճգնաժամային գործարքներ ունենանք»,-ասում է Մելքումյանը:

Նա նշեց, որ դրամի արժեզրկումը 30-40 տոկոսով պայմանավորված էր ռուսական ռուբլու, երկրորդˋ մեր երկրի տնտեսության դիմադրողականությամբ և երրորդˋ նրա քաղաքական, տնտեսական մենջմենթով«

«Այդ ալիքը եկավ, բայց  մենք գիտակցում էինք, որ այդ ալիքը գալիս է: Հիմա շատ արագ ստացվեց, և ես կարծում եմ, որ հետևյալ սցենարը կարող էր լինել՝ ռուսական ազդեցություններից, մեր արտահանման և ներդրումների կրճատումից սցենարը կարող էր լինել այսպես, որ թողնենք գնաճ լինի, և այդ ընթացքումˋ գնաճի ադյունքում, մուտքերը ավելանալու են դրամով և արտահանումը կխթանվեր: ԿԲ-ի առաջին հայտարարությունը , եթե հիշենք, հենց այդպես էլ կար: Նա ասում էր, որ սա նպաստելու է արտահանման խթանը: Բայց ալիքը այնպես գնաց, որ վերահսկողությունից դուրս եկավ: Սրա վրա ազդեցին մի քանի գործոններ: Նույն սպեկուլյանտները օդից չէին, օգտվեցին այդ օրերի շրջապտույտից և 100 դրամի տատանումից 4 միլիարդի օգուտ եկավ: Կարող էր մեկ օր շուտ լինել այդ ասուլիսը փոքր շուկայի համար, և կարող էր վիճակը լրիվ փոխվել»,-ասաց Մելքումյանը: