տուն Լուրեր Միկայի նորանշանակ մարզիչ Սերգեյ Յուրանը խոսել է իր ծրագրերի մասին

Միկայի նորանշանակ մարզիչ Սերգեյ Յուրանը խոսել է իր ծրագրերի մասին

131
0

13_3247_BIGPIC_yuran-b

«Միկայի» նորանշական մարզիչ Սերգեյ Յուրանը Советский Спорт-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի ծրագրերից ու հայտարարել է, որ թիմում լուրջ կադրային փոփոխություններ են սպասում: Փոխանցում է Armfootball.com-ը:

— Ակումբի հետ պայմանագիր եմ կնքել մինչև 2016թ.-ի հունիսի 1-ը` մրցաշրջանի ավարտը, իսկ հետո ղեկավարության հետ կքննարկենք, շարունակել համագործակցությունը, թե ոչ:

— Ինչու՞ ընտրեցիք Հայաստանի առաջնությունն ու «Միկան»:

— Մարզչական պրակտիկայի համար: Բացի այդ` կա Եվրագավաթների ուղեգիր ձեռք բերելու խնդիր:  Եվրոպայի լիգայի գոտուց` 4-րդ տեղից մեզ 10 միավոր է բաժանում, կփորձենք: Բացի այդ, խաղալու ենք գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, այսինքն պայքարելու ենք տիտղոսի համար: Այդ երկու փաստարկները ազդեցին իմ որոշման վրա:

— Որքանով տեղյալ եմ, արդեն հասցրել եք աշխատել թիմի հետ:

— Այո, Մոսկվայում սելեկցիոն հավաք ենք անցկացրել: Երկու ստուգողական հանդիպում ենք խաղացել, հաղթել ենք «Լոկոմոտիվ-2»-ին` 9-1 հաշվով, ու Տուլայի «Արսենալին» 2-1` հաշվով: Գրեթե նոր թիմ է կազմավորվում: Հին կազմից մնալու են միայն դարպասապահն ու ևս չորս ֆուտբոլիստներ:

— Ի՞նչ մակարդակ ունի Հայաստանի առաջնությունը:

— Հետաքրքրվել եմ «Միկայի» նախագահ Խորեն Հովհաննիսյանից, երբ նա եկավ Մոսկվա բանակցություններ վարելու: Տեղի ակումբների մակարդակը համապատասխանում է մոտավորապես Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երկրորդ տասնյակի ու երկրորդ դիվիզիոնի առաջատար թիմերին: Կարևորը, որ ակումբը հավակնոտ մարդիկ են ղեկավարում:

— Կարո՞ղ է ռուս ֆուտբոլիստներ հայտնվեն թիմում:

— Այո, Հայաստանում լեգիոներների սահմանափակում չկա: Միայն դարպասապահը չի կարող արտասահմանցի լինել, իսկ մնացած պարագաներում սահմանափակումներ չկան: