Իրանն իր միջուկային ոլորտի հետագա զարգացման խոչընդոտներ չի տեսնում, իսկ ընթացիկ սահմանափակումները համարում է ժամանակավոր` իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Նրա կարծիքով՝ Իրանի համար չկա որևէ խոչընդոտ ուրանը հարստացնելու հարցում, ինչը երկրի օրինական իրավունքն է, որը պետք է պահպանվի:
«Իրանն ունի լավագույն մարդկային ռեսուրսներ, սակայն տևական տնտեսական պատժամիջոցների պատճառով նրա հնարավորությունները թուլացել են, երկիրը կարիք ունի գիտության և տեխնիկայի զարգացման։
Իրանն իր միջուկային խնդրի շուրջ «վեցյակի» հետ բանակցությունների ժամանակ մի շարք զիջումների է գնացել՝ իր միջուկային իրավունքների ապահովման դիմաց։ Բանակցային խումբն արել է հնարավոր ամեն ինչ` երկրի ատոմային արդյունաբերությունը պաշտպանելու համար։ Իրանը չպետք է ունենա ռումբեր, երկիրն ընթանում է ռացիոնալ ճանապարհով, և միջուկային ռումբի ստեղծում օրակարգում չկա»,- ասել է նա: